ԵՀ-ում Հունգարիային կոչ են արել չեղյալ հայտարարելու սահմանները փակելու որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի իշխանությունները պետք Է չեղյալ հայտարարեն երկրի սահմանները փակելու որոշումը, քանի որ այն խախտում Է Շենգենյան գոտու ամբողջականությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել Է ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յուհանսոնը:

«Այսօր (արդարադատության եւ իրավունքի գերակայության հարցերի եվրակոմիսար – ծանոթ. խմբ.) Դիդիե Ռեյնդերսը եւ ես նամակ ենք հղում Հունգարիայի կառավարությանը՝ հիշեցնելով Շենգնյան գոտու ամբողջականության եւ Եվրամիության բոլոր քաղաքացիների եւ ռազիդենտների նկատմամբ ոչ խտրական կերպով սահմանապահ միջոցների կիրառման կարեւորության մասին:

Ցանկացած միջոցներ, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ի օրենսդրության հիմնարար սկզբունքներին, անշուշտ, պետք Է անհապաղ չեղյալ հայտարարվեն»,- ընդգծել Է նա:

Հունգարիայի կառավարությունը որոշել Է սեպտեմբերի 1-ից վերականգնել սահմանների պահպանության միջոցները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Այդ օրվանից օտարերկրացի քաղաքացիներին արգելված Է մուտքը Հունգարիայի տարածք առանց հիմնավորված պատճառի:

Բացառություններ կգործեն օտարերկրացիների առանձին խմբերի համար:

Հունգարայի քաղաքացիները վերադառնալուց հետո կինքնամեկուսացվեն 14 օրով կամ այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի երկու բացասական թեստ չներկայացնեն: ԵՄ-ի անդամ երկրները Եվրահանձնաժողվի հանձնարարականով մարտ ամսին փակեցին ներքին սահմանները կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն հունիսի 15-ից հետո դրանք կրկին բացեցին: Այդ ժամանակից ի վեր Եվրահանձնաժողովը վճռականորեն հանդես Է գալիս ներքին սահմաները փակելու դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն

Հայաստանն ու Լատվիան արձանագրություն են ստորագրել ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հետընդունման համաձայնագրի իրականացման վերաբերյալ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր