Միջազգային

 Լոս Անջելեսում ոստիկանները գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու. ABC

1 րոպեի ընթերցում

 Լոս Անջելեսում ոստիկանները գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու. ABC

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի օֆիսի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն Է ցույց տվել ոստիկաններին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով շերիֆի օֆիսի մի ներկայացուցչի:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանները փորձել են կանգնեցնել աֆրոմերիկացուն, որն ընթանում Էր հեծանվով՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Երբ ոստիկաններին դա հաջողվել Է, նրանց եւ կարգը խախտողի միջեւ ձեծկռտոց Է սկսվել:

Դրա ընթացքում աֆրոամերիկացին կիսաավտոմատ ատրճանակ Է վայր գցել: Ըստ շերիֆի ներկայացուցչի հայտարարության՝ դրանից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են կարգազանցի վրա: Շերիֆի օֆիսում հայտնել են, որ այս պահին կատարվում Է տեղի ունեցածի հետաքննություն: Որոշ թվով ցուցարարներ հավաքվել են պատահարի վայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում