Իրաքում պայթյուն է տեղի ունեցել Թիքրիթ – Քիրքուկ մայրուղում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ին պայթյուն Է տեղի ունեցել Բաղդադից դեպի հյուսիս ընկած տարածքում: Ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, Իրաքի Թիքրիթ եւ Քրիքուկ քաղաքները միացնող մայրուղում պայթել Է ականապատ ավտոմոբիլ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել Է առնվազն մեկ մարդ: Կան տուժածներ, որոնց թիվը ճշտվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский