Հաիթիի մայրաքաղաքում առնվազն 20 մարդ է զոհվել հանցավոր խմբավորումների ընդհարումների պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաիթիի մայրաքաղաքում օգոստոսի 31-ին առնվազն 20 մարդ դարձելէ հանցավոր խմբավորումների անդամների ընդհարումների զոհ: Այդ մասին հայտնել Է Telesur հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ Պորտ օ Պրենսի հյուսիսային շրջաններում փոխհրաձգություններն ուղեկցվել են բնակելի տների հրկիզումներով, շատ բնակիչներ հարկադրված են եղել լքելու իրենց տները:
Սպանվածների թվում կան երեխաներ: Իրավապահ մարմիններն սկսել են հանցագործների որոնումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский