Միջազգային

84 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին նախագահ Պրանաբ Մուքերջին

1 րոպեի ընթերցում

84 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին նախագահ Պրանաբ Մուքերջին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 84 տարեկանում մահացել է Հնդկաստանի 13-րդ նախագահ Պրանաբ Մուքերջին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հնդկաստանի գործող նախագահ Ռամ Նաթ Քովինդին։

«Ես տխրեցի, երբ իմացա, որ նախկին նախագահ Պրանաբ Մուքերջին այլևս չկա: Նրա մահը դարաշրջանի ավարտն է: Հասարակական կյանքի հսկա, նա ծառայել է Մայր Հնդկաստանին իսկական իմաստունի պես: Ժողովուրդը սգում է իր ամենաարժանի որդիներից մեկի կորստի համար: Իմ ցավակցությունները նրա ընտանիքին, ընկերներին և բոլոր քաղաքացիներին», - գրել է Հնդկաստանի նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում