Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին ծննդյան օրվա կապակցությամբ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո Նուրլան Զայրուլայի, ընդունեք իմ ջերմագույն եւ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր արհեստավարժության եւ իմաստուն ու հեռատես պետական գործչի փորձի շնորհիվ վաստակել եք խորին հարգանք եւ հեղինակություն: Մենք շնորհակալ ենք մեր խորհրդարանների միջեւ գործընկերային փոխհարաբերությունների զարգացման հարցերում Ձեր մշտական ուշադրության համար՝ դրանք ամրապնդելու նպատակով՝ ի փառս մեր երկրների եւ ի շահ մեր ժողովուրդների: Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ, Նուրլան Զայրուլայի, քաջառողջություն եւ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում