Ավստրալիայում սկսվել են կորոնավիրուսի դեմ Novavax ընկերության պատվաստանյութի փորձարկումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում սկսվել են կորոնավիրուսի դեմ SARS-Cov-19 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել են Paratus Clinical հետազոտական կենտրոնում, 80 կամավորներ կստանան Միացյալ Նահանգների Novavax ընկերության մշակած պատրաստուկը, նույնքան կամավորներ Էլ՝ պլացեբո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են Paratus Clinical-ում, ընդգրկուն կլինիկական փորձարկումներին, որոնք միաժամանակ տեղի կունենան Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում, կմասնակցեն 1,5 հազար կամավորներ՝ 750-ական մարդ երկրներից յուրաքանչյուրում: Թեստավորման առաջին մասնակիցները բուհերի աշխատողներ են եւ ուսանողներ Կանբերայից: «Պատվաստանյութ ստացող փորձնական խումբը կամավորներ են Կանբերայից, քաղաքն ընտրվել Է, քանի որ տարածաշրջանում (Կանբերան միակ բնակավայրն Է Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի տարածաշրջանում) արդեն գրեթե երկու ամիս վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել: Նրանց կողմից պատրաստուկի ընդունման պահից անցել Է ոչ այնքան շատ ժամանակ, բայց առայժմ մենք ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ չենք տեսնում»,- պատմել Է Մեթ Քլեյսին հետազոտական կենտրոնից:

Մասնագետները նշում են, որ, թեեւ պատվաստանյութն ստացածներից ոչ մեկը չի գանգատվում ինքնազգացողությունից, պատրաստուկը «վաղ Է համարել աշխատանքային, իսկ փորձարկումների առաջին փուլում բժիշկները պետք Է համոզվեն, որ այն անվտանգ Է»: «Թեստավորվող պատվաստանյութը բաղկացած Է երկու մասից, որոնցից մեկը՝ վիրուսի գենետիկական նյութի ոչ մեծ ֆրագմենտ Է: Այնպես որ պատվաստելիս օրգանիզմն ստանում Է ոչ թե ինքը վիրուսն, այլ դրա հետքը, որը թույլ Է տալիս ճանաչել վտանգի աղբյուրը եւ իմունային պատասխան կառուցել: Պատվաստանյութի երկրորդ մասը պատրաստուկ Է, որն օգնում Է ուժեղացնելու այդ պատասխանը»,- պարզաբանել Է Քլեյսին:

Մասնագետը նշել Է, որ պատրաստուկն առայժմ ստացել Է 49 կամավոր, իսկ մնացածներն անցնում են ամփոփիչ բժշկական հետազոտություն գիտափորձին մասնակցելուց առաջ: Առաջին պատվաստումից հետո վեց ամիս անց նրանց սպասում Է կրկնական պատվատումը, իսկ դրանից հետո նրանք կանոնավոր կերպով կտան անալիզներ, որպեսզի բժիշկները կարողանան հետեւել կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձեւավորումը եւ գնահատել դրա կայունությունը: Հետազոտությունների միջանկյալ արդյունքներն սպասվում են տերեվերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ