Միջազգային

Լոնդոնի օդանավակայանում ձերբակալել են երկու ենթադրյալ ահաբեկիչների

1 րոպեի ընթերցում

Լոնդոնի օդանավակայանում ձերբակալել են երկու ենթադրյալ ահաբեկիչների

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երկու քաղաքացիների, որոնք Վիեննայից Լոնդոն Էին ժամանել Ryanair ընկերության ինքնաթիռով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները:

Ձերբակալվածներն են՝ 34-ամյա տղամարդը՝ Քուվեյթից եւ 48-ամյա տղամարդը՝ Իտալիայից: Նրանք Վիեննայից չվերթով Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայան են ժամանել օգոստոսի 30-ի ուշ երեկոյան:

Չվերթի անձնակազմը թռիչքի ժամանակ ծանուցել Է ինքնաթիռում սպառնալիքի մասին, իսկ ինքնաթիռը վայրԷջքից առաջ ուղեկցել են երկու կործանիչներ: Այժմ ձերբակալվածներին հարցաքննում Է ոստիկանությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում