Հնդկաստանը երկարաձգել Է միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների դադարեցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել Է միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների դադարեցումը, որը սահմանվել Էր մարտ ամսին կորոնավիրուսային համավարակի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է երկրի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր արչության ծանուցման մեջ:

«Կառավարությունը որոշում Է կայացրել երկարաձգել Հնդկաստան եւ այնտեղից միջազգային կանոնավոր առեւտրային ուղեւորային փոխադրումների դադարեցումը մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի 23:59-ը (Երեւանի ժամանակով 22:29-ը – ծանոթ. խմբ.): Սակայն այս սահմանափակումը չի տարածվում միջազգային բեռնափոխադրումների եւ այն թռիչքների վրա, որոնք հատուկ թույլատրվել են Քաղաքացիական ավիացիայի գլխվավոր վարչության կողմից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Վերջիններիս թվին են դասվում հատուկ համաձայնեցված միջանցքներով փոխադրումները Հնդկաստանի բացառիկ գործընկերների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի եւ Մալդիվների հետ: Ներկայումս Հնդկաստանը ուղեւորային ավիահանրանավերի թռիչքների համար այդպիսի միջանցքների բացման շուրջը բանակցություններ Է վարում մի մեծ խումբ երկրների հետ:

Հնդկաստանում կանոնավոր ուղեւորատար ավիաչվերթերը դադարեցվել են մարտի 23-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Գրեթե երկամսյա դադարեցումից հետո կառավարությունը ներքին ուղեւորատար չվերթերը սահմանափակումներով վերականգնել Է մայիսի 25-ից: Սակայն միջազգային ուղեւորատար չվերթերը մինչեւ հիմա դադարեցված են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը