ԶԼՄ-ները հաղորդել են Աֆղանստանում թալիբների կողմից ԱՄՆ-ի բազաների վրա հնարավոր գրոհի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալները, ենթադրվում Է, գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմաբազաները, արկերի արձակումները կարող են նշանակել ամերիկյան կողմի եւ թալիբների միջեւ համաձայնագրի պայմանների բացահայտ խախտում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է New York Times թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

Հրատարակությունը նշում Է, որ հուլիսի վերջին ավելի քան 10 հրթիռներ են ընկել Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդի նահանգի Քեմփ-Բաստիոն ավիաբազայի շրջանում: Այդ բազան համատեղ օգտագործում են ամերիկացի ու աֆղանցի զինվորականները: Մոտավորապես օգոստոսի վերջին նաեւ մի քանի արկ Է արձակվել Քեմփ-Դուայեր ամերիկյան խոշոր ավիաբազայի ուղղությամբ, որը տեղակայված Է այդ նույն նահանգում:

Թալիբների հրամանատարը, որը ծանոթ Է այդ տարածաշրջանին, հայտարարել Է, որ շարժումը ոչ մի հարված չի կատարել բազաների ուղղությամբ: Նա ընդգծել Է, որ անցկացվելու Է տեղի ունեցածի հետաքննություն:

ԱՄՆ-ի զինվորականներից մեկի խոսքով՝ հրթիռահարվածները կարող Էր հասցնել թալիբների խմբակցություններից մեկը, որը հանդես Է գալիս համաձայնագրի դեմ: Այդ գնդակոծությունների հետեւանքով ոչ ոք չի տուժել: Հրատարակության աղբյուրները նշում են, որ, բացի ենթադրվող գնդակոծությունից, թալիբները շարունակում են հարձակվել Աֆղանստանի զինվորականների վրա, իսկ Միացյալ Նահանգները մի քանի տասնյակ ավիահարվածներ են հասցրել, որպեսզի օգնեն աֆղանցի զինվորականներին:

Թերթը գրում Է նաեւ, որ թալիբները հրաժարվում են դատապարտել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը եւ բոլոր կապերը խզել այդ խմբավորման հետ, ինչը նախատեսված Է համաձայնագրով:

Պենտագոնի տվյալներով՝ թալիբների շրջանում կան «Ալ Քաիդա»-ի ահաբեկիչներ:

Փետրվարի վերջին Քատարում անցկացված արարողությանը ԱՄՆ-ը եւ թալիբները ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակության գործարքից հետո: Մինչեւ հուլիսի կեսերը ամերիկացի զինվորականներն Աֆղանստանում հինգ բազա են լքել այդ համաձայնագրի շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները