Աբու Դաբիում պայթյուն է որոտացել սրճարանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ մարդ Է զոհվել պայթյունի հետեւանքով, որն օգոստոսի 31-ին որոտացել Է Աբու Դաբիի ռեստորաններից մեկում: Ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Մայրաքաղաքի ոստիկանության տեղեկատվությամբ՝ միջադեպի պատճառ կարող Էր դառնալ գազի բալոնի պայթյունը:
«Ոստիկանության աշխատակիցները կատարում են շենքի բնակիչների տարահանման՝ իրենց պարտականությունները:
Ոստիկանությունը նաեւ շրջապատել Է պատահարի շրջանը՝ անվտանգության ապահովման նպատակով»,- ասված Է իրավապահ մարմինների հայտարարության մեջ, որը մեջբերում Է WAM գործակալությունը:
Միջադեպի հետեւանքով նաեւ տուժել Է մի քանի մարդ, նրանք ստացել են թեթեւ եւ միջին աստիճանի ծանրության վնասվածքներ: Բոլոր տուժածներին տեղափոխել են բուժհիմնարկներ՝ նրանց առաջին օգնություն ցույց տալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
#BREAKING : Big explosion after gas leak at restaurant in Abu Dhabi.#AbuDhabi #UAE pic.twitter.com/hxosAipqL2
— Sushmit Patil Сушмит Патил सुश्मित पाटिल (@PatilSushmit) August 31, 2020