Միջազգային

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում անկարգությունները դադարեցնելու միակ միջոցը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում անկարգությունները դադարեցնելու միակ միջոցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների՝ դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում բռնությունը դադարեցնել կարելի Է միայն ուժի օգնությամբ: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է Twitter-ում:

«Հանցավորության բարձր մակարդակ ունեցող քաղաքներում, որտեղ կառավարում են դեմոկրատները, բռնությունը դադարեցնելու միակ միջոցն ուժն Է»,-գրել Է ԱՄՆ-ի ղեկավարը:

Ավելի վաղ Թրամփն ամերիկյան Փորթլենդ քաղաքում տեղի ունեցած անկարգություններին ֆոնին քաղաքագլուխ Թեդ Ուիլերին կոչ Էր արել՝ Ազգային գվարդիա մտցնել՝ դատապարտելով ցուցարարների գործողությունները:

Բողոքի ակցիաները, որոնք Միննեապոլիսում սկսվել Էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, Փորթլենդում երրորդ ամիսն Է՝ չեն հանդարտվում: Ոստիկանությունը պարբերաբար ձերբակալություններ Է կատարում:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ:

Դրանցում Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին կդիմակայի դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը, որն իր թեկնածությունն Է առաջադրում փոխանախագահի պաշտոնին հավակնող Քամալա Հարիսի հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում