B-52 ամերիկյան վեց ռմբակոծիչներ փորձաթռիչքներ կկատարեն ՆԱՏՕ-ի երկրներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 28-ին B-52 ամերիկյան վեց ռմբակոծիչներ թռչելով կանցնեն Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների վրայով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը:

«ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 վեց ռազմավարական ռմբակոծիչներ օգոստոսի 28-ին թռչելով կանցնեն Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրայով»,-ասվում Է հրամանատարության (EUCOM) հայտարարության մեջ:

Նշվում Է, որ նման փորձաթռիչքը «բացառիկ» իրադարձություն կլինի Ռմբակոծիչների օպերատիվ խմբի (BTF) կանոնավոր առաքելության շրջանակներում: Ներկայիս առաքելությունն ստացել Է «Դաշնակցային երկինք» (Allied Sky) անվանումը եւ կոչված Է ՆԱՏՕ-ի շրջանակներում դրսեւորել համերաշխություն, պատրաստության բարձրացում եւ ուսուցման հնարավորությունների տրամադրում», որոնք ուղղված են «համատեղ օպերատիվ փոխգործակցության» ուժեղացմանը:

Թռիչքը կատարելու են երկու թիմեր: Առաջինի մեջ տեղ են գտել B-52 չորս ռմբակոծիչներ, որոնք այժմ տեղավորված են Մեծ Բրիտանիայում: Նրանց խնդիրն Է՝ փորձաթռիչքներ կատարել Եվրոպայի երկրներով: Դրա հետ մեկտեղ ռազմավարական ռմբակոծիչները թռիչքի ժամանակ միանալու են ՆԱՏՕ-ի մյուս երկրների կործանիչներին եւ լցավորող ինքնաթիռներին՝ «ընդունող երկրներից յուրաքանչյուրի երկնքում»:

Երկրորդ թիմի մեջ մտել են երկու ռմբակոծիչներ, որոնք տեղակայված են ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգում: Դրանք թռչելու են ԱՄՆ-ի եւ Կանադայի օդային տարածությունում:

Համատեղ փորձաթռիչքին ակտիվ մասնակցություն կունենան Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, եւ ԱՄՆ-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский