1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: China Shipbuilding Group-ը մտնում Է Չինաստանի այն 24 ընկերությունների եւ մասնավոր անձանց թվի մեջ Է, որոնք ներառված են ԱՄՆ-ի պատջամիջոցների նոր ցանկում, հաղորդել Է Splash-ը:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարության հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Չինաստանի 24 ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են արհեստական կղզիների կառուցմանը Հարավչինական ծովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պեկինը նոր արհեստական կղզիներ Է կառուցում տարածաշրջանում՝ դրանցում ռազմական օդաթռիչքարաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ սպառազինությունների հականավային համակարգեր տեղաբաշխելու մտադրությամբ, որպեսզի վերահսկողության տակ առնի ափամերձ ծանծաղուտի շրջանները, որտեղ ածխաջրածինների խորշոր պաշարներ են հայտնաբերվել:
Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ում արտադրված ապրանքների, ինչպես նաեւ այն ապրանքների վաճառքի սահմանափակում, որոնք պարունակում են ԱՄՆ-ում արտադրված համալրող մասեր եւ տեխնոլոգիաներ:
China Shipbuilding Group-ը կազմվել Է անցյալ տարի CSIC եւ CSSC պետական նավաշինական ընկերությունների միաձուլման շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: