Միջազգային

Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը վերադարձել է սովորական պիկետների Ստոկհոլմի խորհրդարանի մոտ

2 րոպեի ընթերցում

Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը վերադարձել է սովորական պիկետների Ստոկհոլմի խորհրդարանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգն օգոստոսի 28-ին վերադարձել Է ի պաշտպանություն կլիմայի սովորական պիկետների այն բանից հետո, երբ գարնանն այդ ակցիաները, նկատի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը, տեղափոխվել Էին Ինտերնետ եւ դարձել թվային: Այժմ նրան կարելի Է կրկին տեսնել Ստոկհոմի կենտրոնում՝ խորհրդարանի առջեւ նույն տեղում, որտեղ 2018 թվականի օգոստոսին նա սկսել Է միայնակ պիկետներ անցկացնել ի պաշտպանություն կլիմայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դասադուլի 106-րդ շաբաթը: Կրկին Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ,- գրել Է Գրետան Twitter-ում:- Եթե դուք գործադուլ անեք, մի՛ մոռացեք պահպանել սոցիալական հեռավորությունը եւ հետեւել սահմանափակումներին COVID-19-ի պատճառով»:

Գրությունն արված Է լուսանկարի տակ, որտեղ ակտիվիստուհին պաշտպանական դիմակով կանգնած Է մի քանի համախոհների հետ խորհրդարանի շենքի առջեւ՝ «Դասադուլ հօգուտ կլիմայի» պլակատով: Թունբերգն ամբողջ աշխարհւմ հայտնի Է որպես «Դասադուլ հօգուտ կլիմայի» շարժման ոչ պաշտոնական առաջնորդ, որը միավորել Է գլոբալ տաքացման նկատմամբ հազարավոր ոչ անտարբեր երիտասարդների: Նա առաջադրվել Է խաղաղության Նոբելյան մրցանակի 2019 եւ 2020 թվականներին, ինչպես նաեւ նշվել մի շարք այլ պարգեւներով: Թունբերգին շնորհվել Է «Տարվա մարդ» կոչումն ըստ ամերիկյան «Թայմ» հանդեսի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում