Միջազգային

Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի պարագլխին

1 րոպեի ընթերցում

Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի պարագլխին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահրեում ձերբակալվել Է Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի պարագլուխ Մահմուդ Իզաթը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ Իզաթը պատասխանատու Էր ասոցիացիայի զինված թեւի ստեղծման համար: Նշվում Է, որ իսլամիստների պարագլուխն օգտագործել Է մի քանի բնակարաններ՝ հետապնդումից խուսափելու համար:

Նրան ձերբակալելիս առգարվվել Է տեխնիկա, որտեղ հայտնաբերվել Է նամակագրություն Թուրքիայում «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների հետ: Իսլամիստի ձերբակալման գործողությանը մասնակցել են մի քանի հատուկ ծառայություններ: Եգիպտացի ուժայինները շարունակում են փնտրել մարդկանց, ովքեր կարող են կապած լինել Մահումդ Իզաթի հետ, նշում Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում