ԱՀԿ-ում հայտարարել են միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակը բացասաբար Է ազդել ամբողջ մոլորակի միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Միջոցառման տեսագրությունը զետեղվել Է կազմակերպության You-Tube-Էջում:

«COVID-19-ը միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա ազդել Է դրա առաջացրած տագնապների ու վախերի, ինչպես նաեւ հոգեկան առողջության աջակցության ծառայությունների աշխատանքի խախտման պատճառով»,-ասել Է նա:

ԱՀԿ-ի ղեկավարի կարծիքով, նման իրավիճակը պայմանավորված Է այն սահմանափակիչ միջոցառումներով, որոնք մտցվել Էին բազմաթիվ երկրներում, եւ, դրա հետ կապված, մարդկանց միջեւ փոխգործակցության բացակայությամբ:

Գեբրեյեսուսը նշել Է, որ հոգեկան խանգարումներից տառապում Է շուրջ մեկ միլիարդ մարդ, բայց որակյալ բուժօգնությունը հասանելի Է բնակչության փոքրամասնությանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 24 միլիոն դեպք, ավելի քան 821 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը