Բայդենը եւ Հարիսը Թրամփին մեղադրել են ցույցերի ժամանակ բռնություն հրահրելու մեջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը եւ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը դատապարտել են ցույցերի ժամանակ կիրառվող բռնությունը եւ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել այն հրահրելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա (Թրամփը) դա դիտում Է որպես քաղաքական շահ: Նա ցանկանում Է, որպեսզի ոչ թե քիչ, այլ ավելի շատ բռնություն լինի»,-ասել Է Բայդենը MSNBC-ին տված հարցազրույցում:
Իր հերթին Հարիսը հայտարարել Է, որ դեմոկրատները հավանություն չեն տալիս բռնությանը:
«Մենք (խաղաղ ցուցարարներին) չպետք Է շփոթենք այն անձանց հետ, ովքեր կողոպտում են եւ բռնության գործողություններ կատարում»,-հայտարարել Է Հարիսը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել Է առցանց:
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել Էր 17-ամյա Քայլ Ռիթենհաուսին, որը մեղադրվում Է Վիսկոնսինի Քենոշա քաղաքում բողոքի ակցիաների ընթացքում երկու մարդու սպանության մեջ, որտեղ ոստիկանն աֆրոամերիկացուն ծանր վիրավորել Էր ձերբակալելու ժամանակ:
ԱՄՆ-ում մայիսի վերջից զանգվածային ցույցեր են անցկացվում աֆրոամերիկացիների հասցեին ոստիկանության բռնության դեմ. հաճախ դրանք վերածվում են անկարգությունների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: