Պայթյուն է տեղի ունեցել Օդեսայի ՆՎԳ-ի տարածքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթյուն Է տեղի ունեցել Օդեսայի նավթավերամշակման գործարանի տարածքում. շրջանը հոսանքազրկված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Դումսկայա» հրատարակությունը: Օդեսայի Շկոդովա Գորա միկրոշրջանի բնակիչները հայտնում են նավթավերամշակման գործարանի տարածքում ուժեղ պայթյունի մասին:

Նրանց խոսքով՝ ուղիղ կեսգիշերին ձեռնարկության մերձակայքում գտնվող բնակելի տներում անջատվել Է ԷլեկտրաԷներգիան, իսկ հինգ րոպե անց մարդիկ պայթյուն են լսել եւ բոց տեսել Էլեկտրաենթակայանի շրջանում, որը տեղակայված Էր գործարանի տարածքում»,-ասվում Է «Դումսկայա» հրատարակության պաշտոնական կայքում:

Օդեսայի ՆՎԳ-ն մինչեւ 2013 թվականը պատկանում Էր Ռուսաստանի «ԼՈՒԿՕՅԼ» նավթընկերությանը, որը հետագայում այդ ակտիվը վաճառել Է Սերգեյ Կուրչենկոյի «ՎԵՏԷԿ» խմբին: Ավելի ուշ «ՎԵՏԷԿ»-ը գործարանը որպես գրավ տվել Է ՎՏԲ-ին՝ կիպրական Swisspro Capital-ի տված վարկի դիմաց: Կուրչենկոն ինքը շուտով հեռանում Է Ուկրաինայից, իսկ գործարանը փաստացի ազգայնացվում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել