Միջազգային

 Չինաստանը ե Ռուսաստանը կիսով չափ կրճատել են նավթամթերքների մատակարարումները ԿԺԴՀ-ին. ՄԱԿ-ի ԱԽ

1 րոպեի ընթերցում

 Չինաստանը ե Ռուսաստանը կիսով չափ կրճատել են նավթամթերքների մատակարարումները ԿԺԴՀ-ին. ՄԱԿ-ի ԱԽ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից եւ Ռուսաստանից նավթամթերքների մատակարարումները ԿԺԴՀ-ին ընթացիկ տարում կիսով չափ կրճատվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներնի կոմիտեի հաշվետվությունում, որը հրապարակվել Է օգոստոսի 27-ին:

Կոմիտեի տվյալներով՝ հունվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակամիջոցում երկու երկրներից ԿԺԴՀ-ին Է մատաարարվել 17 հազար տոննա նավթամթերք: Անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում մատակարարումները կազմել են 34 հազար տոննա:

Հաշվետությունում նշված չեն այդքան կտրուկ նվազման պատճառները, սակայն հարավկորեացի փորձագետները դա կապում են սահմանային խիստ վերահսկողության հետ, որը ԿԺԴՀ-ի իշխանությունները սահմանել են COVID-19-ի համավարակի պատճառով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2397 բանաձեւին համապատասխան, որն ընդունվել Է 2017 թվականին, Փհենյանին մատակարարվող նավթամթերքների տարեկան ծավալը չի կարող գերազանցել 500 հազարը բարելը (60 – 70 հազար տոննան), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում