Միջազգային

Չինաստանի զինված ուժերի ընդգրկուն զինավարժանքներն ուղղված չեն այլ երկրների դեմ. ՉԺՀ

2 րոպեի ընթերցում

Չինաստանի զինված ուժերի ընդգրկուն զինավարժանքներն ուղղված չեն այլ երկրների դեմ. ՉԺՀ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ընդգրկուն զինավարժանքները ՉԺՀ-ի արեւելյան եւ հարավային ափի մոտ անցկացվում են մարտական պատրաստության տարեկան պլանին համապատասխան եւ ուղղված չեն այլ երկրների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարերել Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:

«Վերոհիշյալ զինավարժանքներն ուղղված չեն որեւԷ պետության դեմ»,- ընդգծել Է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Այս շաբաթ ՉԺԱԲ-ն անցկացնում Է ընդգրկուն զինավարժանքներ. Բոհայի ծոցում դրանք տեղի են ունեցել օգոստոսի 24-ից մինչեւ 25-ը, իսկ Դեղին եւ Հարավչինական ծովերում դրանք սկսվել են օգոստոսի 24-ին եւ կավարտվեն օգոստոսի 29-ին: Զորավարժություններում լայնորեն կիրառվում են վերջրյա ուժեր եւ ծովային օդուժ: Մասնավորապես, գործի են դրված J-10 («Ցզին-10»), Սու-30ՄԿ2 կործանիչներ, ինչպես նաեւ JH-7A («Ցզյանհուն-7-Էյ») կործանիչ-ռմբակոծիչներ, KJ-200 («Կունցզին-200») ինքնաթիռներ եւ H-6 («Հուն-6», խորհրդային Տու-16-ի պատճենը) ռմբակոծիչներ:

Օգոստոսի 25-ին Չինաստանի պաշտպանության նախարարությունը խիստ նախազգուշացում Է արել եւ վճռական բողոք հայտնել զինավարժանքների՝ թռիչքների համար արգելված գոտի ամերիկյան U-2 բացձրագնա հետախույզ-ինքնաթիռի ներխուժման համար: Միջադեպի ստույգ վայրը չեն հայտնել, սակայն նշվել Է, որ դա տեղի Է ունեցել մարտական հրաձգությունների շրջանում՝ ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Հյուսիսային գոտու պատասխանատվության տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում