3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հանդես գալիս ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների դեմ չինական այն ընկերությունների հասցեին, որոնք Հարավկորեական ծովում մասնակցել են արհեստական կղզիների կառուցմանը, եւ պատրաստ Է վճռական քայլեր ձեռնարկել իր քաղաքացիների ու ձեռնարկությունների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Իր տարածքում շինարարություն անելը Չինաստանի ինքնիշխան իրավունքն Է, դա ոչ մի ընդհանուր բան չունի ռազմականացման հետ: Չինական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց մասնակցությունը իր երկրի տարածքում շինարարությանը տրամաբանական Է, օրինական եւ արժանի չԷ քննադատության»,-հայտարարել Է դիվանագետը:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը պատճառներ չունի անօրինական պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների եւ քաղաքացիների նկատմամբ՝ իր երկրի տարածքում համապատասխան շինարարությանը նրանց մասնակցության պատճառով»:
«ԱՄՆ-ի այդ գործողությունները կոպիտ միջամտություն են ՉԺՀ-ի ներքին գործերին, միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների նորմերի խախտում:
Չինական կողմը վճռականորեն հանդես Է գալիս դրա դեմ, մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ ուղղել իր սխալները, անհապաղ դադարեցնել միջամտությունը ՉԺՀ-ի ներքին գործերին»,-ընդգծել Է նա:
Գերատեսչության ներկայացուցիչը նշել Է, որ Չինաստանը վճռական միջոցներ կձեռնարկի ՉԺՀ-ի քաղաքացիների եւ ընկերությունների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը հաղորդել Էր, որ չինական 24 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Հարավչինական ծովում արհեստական կղզիներ բարձրացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար:
Գերատեսչությունում հայտնել են, որ 2013 թվականից Պեկինն այս շրջանում լցնովի կղզիներ Է ստեղծել՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 12 քառակուսի կիլոմետր մակերեսով, որոնց վրա տեղակայել Է հակաօդային պաշտպանության համակարգեր եւ սպառազինությունների հականավային համակարգեր: Չինաստանը եւ տարածաշրջանի մի քանի երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը, Ֆիլիպինները, տարաձայնություններ ունեն ծովային սահմանների եւ Հարավչինական ու Արեւելաչինական ծովերի պատասխանատվության գոտիներում: ՉԺՀ-ն կարծում Է, որ Վիետնամը եւ Ֆիլիպինները գիտակցաբար վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը՝ տարածաշրջանում լարվածությունը բորբոքելու նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: