Թրամփն ազգային գվարդիա է ուղարկում Վիսկոնսին անկարգությունները ճնշելու համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 26-ին դաշնային ուժայիներ եւ ազգային գվարդիա են ուղարկում Վիսկոնսինի նահանգի Քենոշա քաղաք, որպեսզի տեղի իրավապահներին օգնեն այնտեղ բողոքի ակցիաների բորբոքման ֆոնին, որոնք վերաճել են ավերածությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Անցած կիրակի օրը՝ օգոստոսի 23-ին, ոստիկանները Քենոշայում կրակել են աֆրոամերիկացի Ջեյկոբ Բլեյքի մեջքին, երբ նա փորձել Է միմյանցից հեռացնել երկու կռվող կանանց: Ոստիկանները նրա նկատմամբ կիրառել են Էլեկտրաշոկեր, այնուհետեւ՝ կրակել: Այդ մարդուն ծանր վիճակում հոսպիտալացրել են:
Վիսկոնսինի նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննում Է միջադեպը: Արտակարգ պատահարը քաղաքում հանգեցրել Է բողոքի զանգվածային ակցիաների, որոնք վերաճել են ջարդերի եւ ոստիկանության հետ բախումների: Իշխանությունները հայտարարել են պարետային ժամ եւ գործի դրել ավելի քան 160 գվարդիականների: Օգոստոսի 26-ին Քենոշայի ոստիկանությունը հայտնել Է գիշերը հրաձգության ժամանակ երկու զոհվածների մասին:
«Մենք կողոպուտ, հրկիզումներ, բռնություն եւ անօրինականություն թույլ չենք տա ամերիկյան փողոցներում: Իմ թիմը հենց նոր Է ավարտել հեռախոսազրույցը (Վիսկոնսինի) նահանգապետ (Թոնի) Էվերսի հետ, որը համաձայնել Է ընդունել դաշնային աջակցությունը… Այսօր ես դաշնային իրավապահներ եւ ազգային գվարդիա կուղարկեմ Քենոշա, Վիսկոնսին՝ օրենքը եւ կարգուկանոնը վերականգնելու համար»,-Թրամփը գրել Է իր Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ քաղաքի իշխանությունները դիմել են Էվերսին՝ խնդրելով ուղարկել նահանգի ազգային գվարդիայի 1,5 հազար ծառայողների: Գվարդիականների սահմանափակ զորակազմն արդեն գտնվում Է քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: