Իսրայելը հերքել Է սահմանների բացումը օտարերկրացի զբոսաշրջիկների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հերքել Է կորոնավիրուսի տեսակետից անվտանգ մի շարք երկրներից զբոսաշրջիկների` Իսրայել մուտքի թույլտվության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին օրերին ռուսական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություններ են հայտնվել այսպես կոչված «կանաչ» երկրներից Իսրայել զբոսաշրջիկների մուտքի թույլտվության վերաբերյալ: Այդ երկրներն են՝ Ավստրիան, Իտալիան, Էստոնիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Դանիան, Հունգարիան, Հունաստանը, Լատվիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Կանադան, Ռուանդան, Հորդանանը, Հոնկոնգը եւ Նոր Զելանադիան:

«Իսրայելի ազգաբնակչության եւ միգրացիայի վարչությունը հրապարակել են այն երկրների նորացված ցուցակը, որտեղ առնվազն 14 օր գտնվելուց հետո չի գործելու Իսրայել ժամանելուց հետո պարտադիր կարանտինի մասին պահանջը, բայց խոսքը ոչ թե զբոսաշրջիկների, այլ հայրենիք վերադարձող Իսրայելի քաղաքացիների, ինչպես նաեւ առանձին կատեգորիաների օտարերկրացիների մասին Է»,-մեկնաբանել Է ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի տնօրեն, ՌԴ-ում Իսրայել պետության դեսպանության խորհրդական Վլադիմիր Շկլյարը:

Մուտքի մանրամասն կանոնները հասանելի են Իսրայելի ազգաբնակչության եւ միգրացիայի վարչության կայքում՝ անգլերեն եւ իվրիտ լեզուներով:

Շաբաթվա սկզբին Իսրայելի իշխանություններն օտարերկրացիների համար երկիր մուտքի արգելքը երկարացրել են մինչեւ հոկտեմբերի 1-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Սևանցի ծանրորդները երկու մեդալ են նվաճել Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունում

Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․ բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը

Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Գյումրիի համայնքապետարանը սկսել է քաղաքի տարածքով հոսող գետակների մաքրման աշխատանքները

Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը

Ֆրանսիայի անտառային հրդեհները ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․ Մակրոն

Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում