Հայտնի Է դարձել այն մարդկանց կատեգորիան, որոնք ամենից հաճախ են մահանում կորոնավիրուսից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն պացիենտները, որոնք կորոնավիրուսով հոսպիտալացվել են, մահանալու եռակի ավելի շատ շանսեր ունեն, եթե նրանց մոտ առկա Է մետաբոլիկ համախտանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Eurekalert կայքը՝ վկայակոչելով գիտնականների հետազոտությունը:

Ինչպես նշվում Է հոդվածում, այդ համախտանիշը առնվազն երեքի միագումարն Է այն հինգ շեղումներից, որոնք են՝ հիպերտոնիան, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, ճարպակալումը, ինչպես նաեւ բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼՊ) ցածր մակարդակը եւ թրիգլիցերիդների բարձր մակարդակը:

«Որքան շատ են ձեզ մոտ նման ախտորշումները, այնքան ավելի վատ Է ելքը»,-պորտալը մեջբերում Է անում հետազոտության հեղինակներից դոկտոր Ջոշուա Դենսոնից: Գիտնականները հետեւել են 287 պացիենտների, որոնք հոսպիտալացվել են մարտի 30-ից մինչեւ ապրիլի 5-ն ընկած ժամանակաշրջանում՝ Նոր Օռլեանում հիվանդացության բարձրակետի ժամանակ:

Պացիենտի միջին տարիքը կազմել Է 61: Հիվանդացածների շրջանում ամենաշատը տարածված Է եղել հիպերտոնիան (80 տոկոս), ճարպակալումը (65 տոկոս), ինչպես նաեւ շաքարախտը (54 տոկոս):

Բացի այդ, 39 տոկոսի մոտ եղել Է բարձր խտության լիպոպրոտեինների ցածր մակարդակ: Պացիենտների շուրջ 66 տոկոսն ունեցել Է մետաբոլիկ համախտանիշ:

Նշվում Է, որ մետաբոլիկ համախտանիշով պացիենտների մոտ կորոնավիրուսից մահացության հավանականությունը 3,4 անգամ ավելի բարձր Է, քան այն մարդկանց մոտ, որոնք դա չունեն: Ամբողջ աշխարհում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն, հայտնաբերվել Է վարակման արդեն 23,5 միլիոն դեպք, ավելի քան 810 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Թեհրանում ընթանում է Միրզոյան-Արաղչի հանդիպումն՝ ընդլայնված կազմով

Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին

Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական

Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ

Միրզոյանն ու Արաղչին առանձնազրույց են ունեցել