ԱՄՆ-ը մտադիր Է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մտադիր Է ստեղծել միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն կառավարող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի մասնակիցների առջեւ ունեցած իր ճառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ելույթը հեռարձակվել Է տեսագրությամբ օգոստոսի 25-ի երեկոյան: Այն տեսագրվել Է Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերաեսչության ղեկավարը գտնվել Է օգոստոսի 24-ին մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում:

«Այսօր նախագահ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն դարձել Է ավելի ուժեղ, Ուկրաինան զենքի պաշտպանական համակարգեր ունի, իսկ Ամերիկան հրաժարվել Է վնասակար պայմանագրից, որպեսզի մեր երկիրը կարողանա հրթիռներ կառուցել՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- հայտարարել Է Փոմպեոն՝ նկատի ունենալով միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագիրը, որից ԱՄՆ-ը դուրս եկավ անցած տարվա օգոստոսին:

Բացի դրանից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը քննադատության տարափ Է թափել Չինաստանի հասցեին: Ըստ որում Փոմպեոն կրկին մեղադրել Է Պեկինի խշխանություններին, որ նրանք իբր համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մինչդեռ, ԱՄՆ-ի նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրնափը վճականորեն պաշտպանում Է ամերիկյան շաերը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում, համոզված Է Փոմպեոն: ԱՄՆ-ի վարչակազմը, հիշեցրել Է պետքարտուղարը, վերանայել Է Վաշինգտոնի համար «ծիծաղելիորեն անարդարացի» առեւտրական համաձայնությունները Պեկինի հետ, որոնք նախկինում «ճեղքվածք Էին առաջացնում» ամերիկյան տնտեսությունում: Փոմպեոյի տեսակետով՝ Թրամփը, 2017 թվականի հունվարին դառնալով ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար եւ որը ձգտում Է հասնելու վերընտրման, իրականացրել Է «հանդուգն նախաձեռնությռւուններ գործնականում աշխարհի բոլոր մասերում»:

«Ամերիկան պաշտպանված Է ավելի լավ, քանի որ նախագահ Թրամփը կենագործեց իր «Ամերիկան առաջին տեղում» հայեցակարգը: Դա Էլ, հնարավոր Է, նրան չդարձրեց ամենից շատ ժողովրդականություն վայելող (մարդը) այլ երկրի ցանկացած մայրաքաղաքում: Սակայն դա գործեց (ի շահ ամերիկացիների)»,- կարծում Է Փոմպեոն: ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությոնները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:

Ընտրություններում Թրամփի մրցակիցը կլինի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա