ԱՄՆ-ի առաջին տիկինը չի քննադատել Թրամփի հակառակորդներին՝ միավորման կոչ անելով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը, օգոստոսի 25-ին ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համազգային համագումարում, հայտարարել Է, որ չի սկսի քննադատել Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդներին, եւ դրա փոխարեն երկրին միավորման կոչ Է արել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չեմ ցանկանում վատնել թանկարժեք ժամանակը՝ հարձակվելու համար հակառակ կողմի վրա, որովհետեւ,. ինչպես տեսանք անցյալ շաբաթ (դեմոկրատների համագումարի ժամանակ – ծանոթ. խմբ.), նման խոսակացությունները սոսկ ծառայում են այն բանին, որ երկիրն Էլ ավելի բաժանվի»,- նշել Է նա:
Մելանյա Թրամփը նաեւ կոչ Է արել դադարեցնելու բռնությունը ռասայական խտրականության դեմ բողոքների ժամանակ եւ դաժանությունը ոստիկանության կողմից:
«Դա ծանր ճշմարտություն Է, որ մենք չենք կարող հպարտանալ մեր պատմության մի մասով (ստրկության եւ ռասայական խտրականության ժամանակներով – ծանոթ. խմբ.):Ես մարդկանց կոչ եմ անում կենտրոնանալու մեր ապագայի վրա՝ ըստ որում դասեր քաղելով մեր անցյալից: Մենք պետք Է հիշենք, որ այսօր մենք բոլորս մի հանրակցություն ենք՝ բաղկացած բազմաթիվ ռասաներից, կրոններից եւ Էթնիկական խմբերից»,- ընդգծել Է առաջին տիկինը:
«Ես մարդկանց կոչ եմ անում դադարեցնալու բռնությունը եւ կողոպուտները, որոնք կատարվում են արդարության վերականգնման պատրվակով»,- հավելել Է նա: «Ավերելու փոխարեն եկեք խորհրդածենք մեր սխալների շորջը, եկեք հպարտ լինենք այն Էվոլյուցիայով, որը մենք անցել ենք, եւ նայենք ապագային: Եկեք ամեն օր հիշենք, որ մենք միասնական ժողովուրդ ենք»,- կոչ Է արել Միացյալ Նահանգների նախագահի տիկինը: Առաջին տիկնոջ ելույթը դարձել Է գլխավոր իրադարձությունը կուսակցական համագումարի երկրորդ օրվա համար: Այն տեղի Է ունեցել Սպիտակ տան Վարդերի պարտեզում կենդանի լսարանի ներկայությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: