Ղազախստանը COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի մատակարարման համաձայնագիր Է ստորագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի TOO «CK-Ֆարմացիա»-ն (դեղամիջոցների միասնական պետական դիստրիբյուտոր) Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ փոխըմբռնման համաձայնագիր Է կնքել կորոնավիրուսի դեմ երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին՝ փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, փաստաթուղթն ստորագրվել Է Մոսկվայում՝ Ղազախստանի կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում: «Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի եւ «CK-Ֆարմացիա»-ի միջեւ փոխըմբռնման համաձայնագիր Է ստորագրվել երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին՝ փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ Ղազախստանի համար անհրաժեշտ ծավալը պատրաստ Է արտադրել Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ): «Դրա հետ մեկտեղ ռիսկի խմբի մեջ մտնող ղազախստանցիների համար իմունացումն անցկացվելու Է անվճար ու կամավոր հիման վրա եւ հնարավոր Է միայն պատվաստանյութի փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո»,-ընդգծվում Է մամուլի տեղեկագրում:

Այցի շրջանակներում բանակցություններ են անցկացվել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյի եւ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի միջեւ, որոնց ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցության հարցերը, դրանց արդյունքներով արձանագրություն Է ստորագրվել գերատեսչությունների միջեւ հետագա համագործակցության մասին:

ՌԴ առողջապահության նախարարությունն աշխարհում առաջին պատվաստանյութն Է գրանցել COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: ՌՈւՆՀ-ի հիմնադիր Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան