Թրամփը քաղաքացիություն ստանալու արարողություն է անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 25-ի ուշ երեկոյան մասնակցել Է նոր ամերիկացի քաղաքացիների հպատակագրման արարարողությանը, որը կայացել Է Սպիտակ տանը Հանրապետական կուսակցության ազգային նախընտրական համագումարի շրջանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքացիության ընդունման այդ հանդիսավոր արարողութունը, որը վաղօրոք չԷր ծանուցվել ո՛չ ԱՄՆ-ի վարչակազմի, ո՛չ Էլ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի կողմից, անցկացրել Է ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆը:

Թրամփը նույն օրն ավելի վաղ հայտարարել Էր Վուլֆի թեկնածությունը ներքին անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրելու եւ այն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատ հաստատման ուղարկելու մտադրության մասին: Տեղական ժամանակով ժամը 22-ից (Երեւանի ժամանակով օգոստոսի 26-ի 06:00-ից) հետո Թրամփի ներկայությամբ ամերիկյան քաղաքացիություն Է ստացել հինգ մարդ. Բոլիվիայից, Լիբանանից, Հնդկաստանից, Սուդանից եւ Գանայից սերածներ, ովքեր վերջին տարիներին մշտապես բնակվել են ԱՄՆ-ում:

Արարարողությունն ուղիղ եթերով հեռարձակել են ԱՄՆ-ի մի քանի՝ նորությունների հեռուստաալիքներ: Այն նաեւ ցուցադրել են համագումարի պաշտոնական ինտերնետ-կայքում: Թրամփը շնորհավորել Է ԱՄՆ-ի նորաթուխ քաղաքացիներին՝ ասելով, որ ուրախ Է ողջունել «նոր անդամներին» «հիանալի ամերիկյան ընտանիքում»:

«ԻՆձ համար պատիվ Է լինել ձեր նախագահը»,- ասել Է Թրամփը, ում Հանրապետական կուսակցությունն օգոստոի 24-ին պաշտոնապես հաստատեց որպես իր թեկնածու այժմյան ընտրություններում: ԱՄՆ-ում հեռրթական նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Թրամփի մրցակիցը կլինի Ջոզեֆ Բայդեը, որը ներկայացնում Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում