Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Թալակվաձեին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Թալակվաձեին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին, ինչի կապակցությամբ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ եւ մեր բարեկամ վրաց ժողովրդին:

Կիսելով այս ծանր վիշտը` զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում