Բելառուսի Անվտանգության խորհուրդն ընդունել Է որոշում իրավիճակի կայունացման միջոցների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Անվտանգության խորհուրդն ընդունել Է որոշում երկրի իրավիճակի կայունացման միջոցների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթն օգոստոսի 25-ին գրանցվել Է Բելառուսի Հանրապետության Ազգային իրավական ինտերնետ-պորտալում:

Բուն որոշման տեքստն առայժմ հրապարակված չԷ:

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացան օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հաղթել Է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80,10 տոկոսը: Երկրորդ տեղը՝ 10,12 տոկոսով զբաղեցրել Է Սվետլանա Տիխանովսկայան, որը չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Շատ չանցած նա մեկնել Է հարեւան Լիտվա, որտեղ ներկայումս գտնվում Է:

Քվեարկության արդյունքների ամփոփումից անմիջապես հետո Բելառուսի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք առաջին օրերին վերաճել են ընդհարումների իրավակարգի մարմինների աշխատակիցների հետ: Հանրապետությունում ստեղծված Ընդդիմության համակարգող խորհուրդը կոչ Է անում շարունակելու բողոքները: Իշխանությունները հայտարարում են անօրինական ակցիաները դադարեցնելու անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ուկրաինան ողջունում է էներգետիկ հրադադարին ուղղված ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացման հետևանքներին

Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ

Մոսկվան Կիևի հետ էներգետիկ հրադադարի Թրամփի գաղափարը լավ նախաձեռնություն է համարում

Սերը՝ պատերազմի ժամանակ. թատերասերների դատին հանձնվեց «Ռոմեո Ջուլիետ. դեժավյու» ներկայացումը

Երևանում կայացավ ազգային փոքրամասնությունների և կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդների ընդլայնված նիստ-համաժողովը

Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին

Արաղչին սեպտեմբերի 16-ին կմեկնի Չինաստան