Եգիպտոսում սեպտեմբերի 1-ից զբոսաշրջիկները վերստին կկարողանան այցելել բուրգեր եւ թանգարաններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի իշխանությունները սեպտեմբերի 1-ից պլանավորում են զբոսաշրջիկների համար բացել բուրգերը եւ թանգարանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Ենթադրվում Է, որ հյուրերը կկարողանան ուղեւորվել թանգարաններ եւ հնագիտական հուշարձաններ, ներառյալ Գիզայի բուրգեր, Լուկսորի եւ Ասուանի տաճարների համալիրներ: Նաեւ սեպտեմբերի 1-ից եգիպտացիների եւ օտարերկրացիների համար հանվում են նահանգների եւ քաղաքների միջեւ ուղեւորությունների բոլոր սահմանափակումները, իսկ հոկտեմբերից կվերսկսվեն Նեղոս գետով կրուիզները:

Մշակութային զբոսաշրջությունը եւ գետով կրուիզները Եգիպտոսում դադարեցվել Էին օգոստոսի սկզբին. ցուցադրության օբյեկտները փակ Էին, հանգստացողներին թույլ չեն տվել անցնել առողջարանային գոտիների սահմանները: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, այդ սահմանափակումների պատճառը դարձել Էր կորոնավիրուսի բռնկումը Կահիրեում:

Անցյալ շաբաթ երկիր բոլոր ժամանողներին պարտադրել են ներկայացնել COVID-19-ի բացասական թեստ:՛

Ենթադրվում Է, որ սահմանափակումները վերացնելու առաջին փուլում ցուցադրության օբյեկտներն աշխատելու են 50 տոկոս առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Այսպես, Կահիրեի թանգարանը կկարողանա սպասարկել ժամում ոչ ավելի, քան 200 այցելուների, մյուս թանգարանները՝ 100-ից ոչ ավելի, բուրգերը՝ 15-ից ոչ ավելի:

Որոշվել են նաեւ տուրիստական խմբերցի սպասարկման նոր կանոնները. Էքսկուրսանտների թիվը չպետք Է գերազանցի 25-ը, Էքսկուսավարները պարտավոր են դիմակներ կրել եւ ըստ հնարավորության աշխատանքում օգտագործել աուդիոհամակարգ՝ զբոսաշրջիկների միջեւ սոցիալական հեռավորությունը ապահովելու համար:

Բացի այդ, Լուկսորում եւ Ասուանում զբոսաշրջության արագ վերականգնումը խթանելու համար Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են մինչեւ հուկտեմբերի 31-ը Վերին Եգիպտոսի օբյեկտներ այցելելու տոմսերի արժեքը 50 տոկոսով նվազեցնելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Մահացել է քանթրի երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Դոլլի Փարթոնը

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ