Միջազգային

 ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը կստեղծեն բոլոր պայմաններն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման համար

1 րոպեի ընթերցում

 ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը կստեղծեն բոլոր պայմաններն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսազրույց Է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացումը եւ համաձայնության են եկել ստեղծելու բոլոր պայմանները դրա իրականացման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Օգոստոսի 25-ի առավոտյան ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսային բանակցություններ Է վարել առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: (…) Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթոնլորտ չին-ամերիկյան առեւտրական գործարքի առաջին փուլի իրականացման շարունակումն առաջ տանելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ եւ մթնոլորտ չին-ամերիկայն առեւտրական գործարքի առաջին փուլի իրականցումն առաջ տանելու համար»,- հայտնել Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում