Միջազգային

Գերմանիան Ռուսաստանին կոչ է արել Նավալնիի թունավորման հարցով թափանցիկ քննություն իրականացնել

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Ռուսաստանին կոչ է արել Նավալնիի թունավորման հարցով թափանցիկ քննություն իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԳԴՀ արտաքին գործերի նախարարՀայկո Մաասը համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Ռուսաստանին թափանցիկ քննություն իրականացնել՝ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի առողջության վատթարացման հանգամանքները պարզելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Մերկելը շեշտել է, որ Նավալնիի գործով մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն:

Օգոստոսի 20-ին 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը։ Օգոստոսի 22-ին Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնահատում է ծանր, սակայն նշում, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։Նշվում է, որ կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործիչը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբի նյութից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում