BTS-ի հոլովակը YouTube-ում կրկնակի ռեկորդ Է սահմանել դիտումների թվաքանակով
2 րոպեի ընթերցում

Այդ ժամանակում հոլովակը հավաքել Է 101,1 մլն դիտում (այժմ այն գրեթե 175 միլիոն դիտում ունի): Այսպիսով, BTS-ի մասնակիցներին հաջողվել Է առաջ անցնել նախորդ ռեկորդակիրներից:
NME-ում նշում են, որ «Dynamite»-ն առաջին տեսահոլովակն Է YouTube-ի պատմության մեջ, որն ավելի քան հարյուր միլիոն դիտում Է հավաքել ռելիզի պահից առաջին 24 ժամվա ընթացքում:
Սա առաջին անգամը չԷ, որ BTS խումբը ռեկորդ Է սահմանում: Առաջին անգամ նրանք Ցանցը գերել են 2018 թվականին՝ "Idol" թրեքի հոլովակով, որը 24 ժամվա ընթացքում 45,9 միլիոն դիտում Էր հավաքել: Այնուհետեւ՝ 2019 թվականին "Boy with luv"-ը՝ երգչուհի Հոլզի մասնակցությամբ, 74,6 միլիոն դիտում Է հավաքել նույնքան ժամանակում:
Գունավոր հոլովակում մասնակիցները պարում են տարբեր դեկորացիաներում՝ ննջարանում, ուտեստարանում, երաժշտական խանութում:
Forbes-ում նշում են, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքն իր բնույթով հիշեցնում Է այնպիսի հաջողված կոմպոզիցիաներ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբեռլեյքի Can’t Stop the Feeling-ը (2016 թվական) եւ Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական): Dynamite-ում նույնպես ինչ-որ բաներ կան դիսկոյից, իսկ վոկալիստները երբեմն այնպիսի բարձր նոտաներ են վերցնում, որ դժվար Է հասկանալ, թե ինչի մասին են նրանք երգում, բայց այդպես նույնիսկ ուրախ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: