Միջազգային

 ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով կրկնական վարակման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

 ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով կրկնական վարակման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ կորոնավիրուսով կարելի Է կրկին վարակվել, սակայն հորդորում Է հապճեպ եզրակացություններ չանել: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Քերքհովեն՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Հոնկոնգում կրկնական ախտահարման դեպք Է հայտնաբերվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բացառված չԷ, որ կրկնական ախտահարում կարող Է տեղի ունենալ,- նշել Է նա:- Սակայն հարկ չկա իսկույն եզրակացություններ անել: Այլ կորոնավիրուսներից մենք գիտենք, որ իմունիտետը պահպանվում Է ինչ-որ ժամանակի ընթացքում: Առայժմ տեսնում ենք, որ հիվանդությունը տարած մարդկանց մոտ իմունիտետ կա: Սակայն հետազոտությունները, որոնք այդ թվում վերաբերւմ են չեզոքացնող ռեակցիաներին, շարունակվում են»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում