ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորապես արդիականացված Տու-95ՄՍՄ ռազմավարական հրթիռակիրը, որն առաջին անգամ օդ Էր բարձրացել նախօրյակին, չորսի փոխարեն կարող Է ութ թեւավոր հրթիռ կրել:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին հայտնել Է Միավորված ավիաշինական կորպորացիայի (ՄԱԿ) գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը:
«Հնարավորություն Է ստեղծվել կրել ոչ թե չորս, այլ ութ հրթիռ, այսինքն՝ կրկնակի մեծացնել մարտական բեռնվածությունը եւ զգալիորեն երկարացանել ինքնաթիռի կյանքը»,-ասել Է Սլյուսարը՝ հանդես գալով «Զվեզդա» հեռուստաալիքով: Նրա խոսքով՝ նոր կողային սարքավորումը, նոր լոկատորը այս ինքնաթիռը դարձնում են «բավականին հզոր զենք», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: