Միջազգային

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 4921 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 4921 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի 4921 դեպք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։

Վարկվածների քառորդ մասը արտահայտված սիմպտոմներ չի ունեցել։ Վերջին 24 ժամում մահացել է 121 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 6147 հոգի։

Ամենաշատ դեպքերը արձանագրվել են Մոսկվայում՝ 687, Սանկտ Պետերբուրգում՝ 183, իսկ Մերձմոսկվայում՝ 161 դեպք։

Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 951897 դեպք, որից 767 հազար հոգի ապաքինվել է։ Մահացել է 16310 մարդ։ Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 34 մլն թեստավորում։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում