Միջազգային

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են գերմանական կլինիկա

1 րոպեի ընթերցում

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են գերմանական կլինիկա

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմսկի հիվանդանոցի բժիշկները դեմ չեն, որպեսզի վերակենդանացման բաժանմունքում գտնվող բլոգեր Ալեքսեյ Նավալնին տեղափոխվի այլ գերմանական կլինիկա, քանի որ նրա վիճակը կայունացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն:

«Մենք դեմ չենք նրա տեղափոխությանը այլ բժշկական կենտրոն: Այդ գործընթացը տեղի կունենա այսօր, սակայն որոշ բժշկական և իրավական գործողություններից հետո»,- ասել է Կալինիչենկոն:

Նա նաև նշել է, որ բժիշկները Նավալնիի կյանքին վտանգ սպառնացող որևէ բան այս պահին չեն տեսնում: Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տվյալներով՝ նրա ուղեղը գտնվում է կայուն վիճակում:

«Ավիատեղափոխությունը հնարավոր է նրա հարազատների և գերմանացի բժիշկների պատասխանատվության ներքո»,- նշել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին:

Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ: Նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Իրավապահ մարմինները ժխտել են թույնի հայտնաբերումը Նավալնիի օրգանիզմում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում