Միջազգային

Իսպանիայում կոչ են արել փակել հասարակաց տները

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում կոչ են արել փակել հասարակաց տները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հավասար հնարավորությունների հարցերով նախարար Իրենե Մոնտերոն նամակ Է ուղարկել տարածաշրջանների ղեկավարներին՝ խնդրելով փակել հասարակաց տները եւ հոսթել-բարերը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Rtve հեռուստաալիքը:

Նախարարը նշել Է, որ այս հաստատությունների փակումն անհրաժեշտ Է, որպեսզի կասեցվի COVID-19-ի անվերահսկելի տարածումը, քանի որ այդպիսի դեպքերը «դժվար Է հսկել»: Մոնտերոն հավելել Է, որ այն միջոցառումները, որոնք սահմանափակում են դիսկոտեկների եւ փաբերի աշխատանքը տարածաշրջաններում, պետք Է վերաբերեն նաեւ հասարակաց տներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում