Միջազգային

Թուրքիան բնական գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերել Սեւ ծովում

1 րոպեի ընթերցում

Թուրքիան բնական գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերել Սեւ ծովում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան բնական գազի խոշոր պաշարներ Է հայտնաբերել Սեւ ծովում եւ մինչեւ 2023 թվականը կսկսի դրա կիրառումը: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որի ելույթը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա պատմական մասշտաբի իրադարձություն Է: Մենք Սեւ ծովում հայտնաբերեցինք բնական գազի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն հանքավայրը: Ծավալները կազմում են 320 միլիարդ խորանարդ մետր: Մինչեւ 2023 թվականը մենք պլանավորում ենք այն մատակարարել մեր քաղաքացիներին»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում