Թուրքիան հայտնի ուղղափառ վանքը կդարձնի մզկիթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը որոշել Է Ստամբուլի Խորա վանքը, որտեղ գտնվում Է Սուրբ Փրկիչ եկեղեցին, դարձնել մզկիթ: Որոշումը հրապարակվել Է կառավարության թերթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ERT հունական հանրային հեռուստաալիքը:

«Դա բյուզանդական ամենախորհրդանշական հուշարձաններից մեկն Է, որը հայտնի Է իր գլուխգործոց որմնանկարներով. այն մզկիթի կվերածվի նույն ընթացակարգերով, ինչը եւ Սուրբ Սոֆյայի տաճարը»,-հաղորդում Է հեռուստաալիքը:

Թուրքիայի կրոնի գործերի վարչությունը ՌԻԱ Նովոստիին հաստատել Է, որ Ստամբուլի Խորա վանքը կօգտագործվի մուսուլմանական աղոթքների համար:

Վանքը, որը թանգարան Էին դարձրել 74 տարի առաջ, գտնվում Է Ստամբուլի Ֆաթիհի շրջանում:

Այն կառուցել են վեցերորդ դարում, մեր թվարկության 534 թվականին: Այն Ստամբուլի հնագույն պատմական հուշարձաններից մեկն Է: Շենքը մզկիթի Էին վերածել 1511 թվականին, ինչպես եւ Սուրբ Սոֆյայի տաճարը՝ Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո:

Խորա վանքը որպես մզկիթ օգտագործվել Է 434 տարի եւ թանգարանի Է փոխակերպվել 1945 թվականին՝ նախարարական որոշմամբ:

Թուրքիայի Բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, որոշել Է այն մզկիթ դարձնել 2019 թվականին, համարելով, որ 1945 թվականի նախարարական որոշումը, որը հանգեցրել Է շենքի՝ թանգարանի փոխակերպման, եղել Է անօրինական: Պետխորհրդի որոշումը ի կատար չի ածվել մինչեւ այսօր, երբ հրապարակվեց նախագահի հրամանագիրը, հաղորդում Է հեռուստաալիքը:

2020 թվականի հուլիսին մզկիթի վերածվեց ամբողջ աշխարհայում ճանաչված Սուրբ Սոֆյայի տաճարը՝ Ստամբուլի Այա Սոֆյան, որը մտնում Է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Թուրքիայի Բարձրագույն վարչական դատարանը հուլիսի 10-ին չեղյալ Է հայտարարել Սուրբ Սոֆյայի տաճարը թանգարանի վերածելու վերաբերյալ 1934 թվականի որոշումը: Անմիջապես դրանից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ ստորագրել Է տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մուսուլմանական ժամերգություններ սկսելու մասին հրամանագիրը: Առաջին նամազը Սուրբ Սոֆյայում կատարվել Է հուլիսի 24-ին:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին