Միջազգային

Բայդենը հայտարարել Է, որ իր նախագահության օրոք ԱՄՆ-ը «կհաղթահարի խավարի դարաշրջանը»

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել Է, որ իր նախագահության օրոք ԱՄՆ-ը «կհաղթահարի խավարի դարաշրջանը»

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել Է, որ իր նախագահության օրոք երկիրը կհաղթահարի «խավարի դարաշրջանը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարդկանց լույս տվեք. եւ նրանք կգտնեն իրենց ճանապարհը: Այս խոսքերը վերաբերում են նաեւ մեր ժամանակներին: Ներկայիս նախագահն Ամերիկան խավարի մեջ Է ներքաշել արդեն երկար ժամանակ: Չեփազանց շատ Է ագրեսիան, վախը, բաժանումը: Այստեղ եւ հիմա ես ձեզ խոսք եմ տալիս՝ եթե դուք ինձ վստահեք լինել երկրի նախագահ, ես մեզանից ոչ թե վատ, այլ միայն լավ բան կստանամ, ես կլինեմ լույսի, այլ ոչ թե խավարի դաշնակիցը: Մեզ համար եկել Է միավորվելու ժամանակը, եւ մենք բոլորս միասին կարող ենք եւ անպայմանորեն կհաղթահարենք խավարի այդ դարաշրջանն Ամերիկայում»,-ասել Է Բայդենը՝ հանդես գալով Դեմոկրատական կուսակցության վիրտուալ համագումարի ընթացքում:

Բայդենը մտադիր Է նոյեմբերի 3-ի ընտրություններում մարտահրավեր նետել հանրապետական Դոնալդ Թրամփին, որն իր թեկնածությունն Է առաջադրել երկրորդ ժամկետով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում