Միջազգային

Դոդոնը պատրաստ Է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

3 րոպեի ընթերցում

Դոդոնը պատրաստ Է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի օգոստոսի 21-ին հայտնել Է, որ պատրաստ Է հանրապետության բնակիչներից առաջինը փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը. նա հուսով Է, որ պատվաստանյութը շուտով հասանելի կդառնա Մոլդովայի քաղաքացիների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսի 11-ին գրանցել Է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19 նոր վարակի կանխարգելման համար, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել Է, որ պատվաստանյութը կսկսեն արտադրել երկու հարթակներով՝ Գամալեյայի անվան կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից: Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ պատվաստանյութն անցել Է բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ ձեւավորում Է կայուն իմունիտետ:

«Ես ռուսաստանցի գործընկերների հետ հաղորդակցվել եմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցի շուրջ, որն այժմ անցնում Է թեստավորման ընթացակարգ, … երբ ես դրա մասին պատմեցի Մոլդովայում, ապա բազմաթիվ թերահավատների տեսա այդ հաշվով:

Ուստի կցանկանայի ձեզ հայտնել, որ պատրաստ եմ Մոլդովայի քաղաքացիներից առաջինն ինձ վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը»,-Դոդոնը գրել Է Facebook-ի իր Էջում:

Նախագահը նշել Է, որ ցանկանում Է դա անել «երկրի բոլոր քաղաքացիների համար», որպեսզի պատվաստանյութը որքան կարելի Է ավելի շուտ հայտնվի Մոլդովայում: Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել Էին կորոնավիրուսի 31937 գրացված դեպքերի մասին, որոնցից 921-ը՝ մահվան ելքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ:

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 22,2 միլիոն դեպք, ավելի քան 782 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում