Միջազգային

Թրամփը Բայդենին անգործության մեջ է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնվելու ընթացքում

1 րոպեի ընթերցում

Թրամփը Բայդենին անգործության մեջ է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնվելու ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններում իր մրցակցին՝ դեմոկրատ Ջո Բայդենին, անգործության մեջ Է մեղադրել քաղաքականության մեջ նրա գտնված բոլոր տարիների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«47 տարվա ընթացքում Ջոն ոչ մի բան չի արել, ինչի մասին նա այժմ խոսում Է. «Նա երբեք չի փոխվի, դրանք միայն խոսքեր են»,-Twitter-ում գրել Է Թրամփը՝ Դեմոկրատական կուսակցության համագումարում Բայդենի ելույթի ժամանակ:

Իր ելույթում Բայդենն սպասելիորեն կտրուկ քննադատության Է ենթարկել Թրամփին եւ հայտարարել, որ ինքն ունի երկրի զարգացման իր պլանը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ:

Բայդենը ԱՄՆ-ի Դելավերի նահանգի սենատորն Է եղել 1973-ից մինչեւ 2009 թվականները, իսկ 2009-2017 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում