Չինաստանում ածխահանքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանդուն արևելյան նահանգի ածխի հանքում պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, միջադեպի պատճառով առնվազն 7 մարդ է զոհվել, ևս 9-ը ստացել են վնասվածքներ:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Ցզյասյան շրջանում և տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Պայթյունի փաստով հետաքննություն է սկսվել:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Հայերեն Русский