Միջազգային

 Ռուսաստանը Սիրիայի հետ պայմանավորվել է Խմեյմիմի ռազմակայանն ընդլայնելու շուրջ

1 րոպեի ընթերցում

 Ռուսաստանը Սիրիայի հետ պայմանավորվել է Խմեյմիմի ռազմակայանն ընդլայնելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Սիրիան պայմանավորվել են Խմեյմիմի ավիաբազան ընդլայնելու համար լրացուցիչ տարածք եւ ջրատարածք հանձնելու շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանցի զինվորականների տեղաբաշխման վերաբերյալ համաձայնագրի արձանագրությունը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Մոսկվան այն ստորագրել Է հուլիսի 30-ին, Դամասկոսը՝ հուլիսի 21-ին: Խոսքը Լաթաքիայի նահանգում ութ հեկտար հողակտորի մասին Է. կողմերը համաձայնել են այնտեղ ռուսական ավիացիոն խմբի բժշկական-վերականգնողական կենտրոն բացել:

Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել Է Դամասկոսի հետ բանակցություններ վարել Սիրիայում ռազմակայանների տարածքն ընդլայնելու շուրջ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) ավիացիոն խումբը Խմեյմիմի օդանավակայանում բազավորվել Է 2015 թվականից, երբ Ռուսաստանի զինվորականներն սկսեցին մասնակցել այս տարածաշրջանում ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում