Բաղդադը հավաստել է Իրաքում կոալիցիոն ուժերի պաշտպանությունն ապահովելու իր հանձնառությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադը հավաստում Է Իրաքի տարածքում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունն աահովելու՝ իր հանձնառությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դա հետեւում Է ԱՄՆ-ի եւ Իրաքի միջեւ ռազմավարական երկխոսությանը նվիրված՝ երկու երկրների համատեղ հայտաարարությունից, որն օգոստոսի 19-ին տարածել Է Պետական դեպարտամենտը:

«Իրաքի կառավարությունը երախտագիտություն Է հայտնել միջազգային կոալիցիային (…), ինչպես նաեւ հավաստել Է իր հանձնառությունը որպես ընդունող երկիր ապահովելու կոալիցիայի զինծառայողների, ինչպես նաեւ Իրաքում դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունը»,- ասված Է փաստաթղթում: Ինչպես ընդգծված Է հայտարարության մեջ, Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում երկու երկրների պատվիրակությունները գնահատել են «Իրաքում անվտանգության ուժերի աճող հնարավորությունները, (…) որոնք հնարավոր դարձրեցին կոալիցիայի անցումը նոր փուլի՝ կողմնորոշված Իրաքի անվտանգության ուժերի վարժեցմանը, հանդերձմանն ու օժանդակմանը»:

«Հարմարվելով այդ նոր փուլի նոր պահանջներին՝ միջազգայիան կոալիցիան կարողացավ հեռանալ իրաքյան որոշ ռազմակայաններից եւ կրճատել մարտական ուժերն Իրաքում»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը