Ռուսաստանում արտասահմանցի ուսանողները պետք է կարանտին անցնեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանցի ուսանողներին թույլ կտան Ռուսաստանի բուհերում ուսանելու գալ 14-օրյա կարանտին անցնելուց եւ նոր կորոնավիրուսային վարակի թեստեր հանձնելուց հետո:

Գերատեսչությունն օտարերկրացիների ուսման համար մուտքի թույլտվության երկրորդ պայման Է նշել այն, որ Ռուսաստանի հետ նրանց երկրի սահմանը պետք Է բաց լինի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եթե միջազգային հաղորդակցությունը նրանց պետության հետ առաջվա պես սահմանափակված լինի, նրանք պետք Է հեռավար սովորեն մինչեւ այդ սահմանափակումների չեղարկումը: Ռուսաստան մուտքի հարցերը չեն մտնում նախարարության իրավասության մեջ, հիշեցրել են մամուլի ծառայությունում:

Բուհերում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին:

2019/20 ուսումնական տարում Ռուսաստանում սովորել են 297 993 օտարերկրացի ուսանողներ, ասել են նախարարութունում: Նրանց թվում ամենաշատը Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Բելառուսի, Ադրբեջանի եւ Ղրղզստանի քաղաքացիներն են:

Մոսկվայի պետական համալսարանը հայտարարել Է, որ օտարերկրացի ուսանողները կսկսեն սեպտեմբերի 1-ին հեռավար սովորել, իսկ առերես ուսուցման նրանք կկարողանան անցնել սահմանները բացելուց հետո: Օտարերկրացի առաջին կուրսեցիների համար համալսարանը խոստացել Է առցանց դասախոսություններ անցկացնել բուհում ուսուցման ավանդույթների եւ առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ Ռուսաստանի մշակույթի ու Մոսկվայի տեսարժան վայրերի մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով

Սյունիքի մարզում կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի առնչությամբ. Moldpres

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը