Միջազգային

 Իսրայելում սովորել են կորոնավիրուսի թեստավորումը կատարել մեկ րոպեից պակաս ժամանակում

2 րոպեի ընթերցում

 Իսրայելում սովորել են կորոնավիրուսի թեստավորումը կատարել մեկ րոպեից պակաս ժամանակում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի գիտնականներն անցկացրել են կորոնավիրուսի նոր թեստի հետազոտություն, որի ստույգությունը կազմում Է ավելի քան 96 տոկոս, ինչը նույնիսկ դասական ՊՇՌ-ից (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) ավելին Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի զբոսաշրջության նախարարությունը:

Անալիզ են վերցրել 250 հոգուց, բուն թեստի արժեքը կազմում Է մեկ շեքելից ոչ ավելի: Թեստ անցնելու համար պահանջվում Է մարդու թքի նմուշը:

Աղային լուծույթով բերանը ողողելուց հետո այն փորձանոթում անալիզի Է ենթարկվում սարքի օգնությամբ, որը լույս Է արձակում: Այս սարքը կարող Է պարզել նաեւ ուրիշ վիրուսները: Բացի այդ, Իսրայելի բժշկությունը ներկայացրել Է 30-40 վայրկյանի ընթացքում COVID-19-ի հայտնաբերման տեխնոլոգիան: Ինչպես նաեւ հավելված, որը թույլ Է տալիս 20 րոպեի ընթացքում պատասխանը տանն ստանալ՝ չունենալով հատուկ սարքավորում:

«Առողջապահության նախարարությունն առաջիկա օրերին հայտամրցույթ կհայտարարի «Բեն-Գուրիոն» օդանավակայանը COVID-19 հայտնաբերման լաբորատորիաներով սարքավորելու համար,-ասում Է Վլադիմիր Շկլյարը՝ ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի տնօրենը:-Եվ դա նշանակում Է, որ իսրայելցի գիտնականների նորագույն մշակումները կարող են թույլ տալ՝ շուտով վերադառնալ առաջվա կյանքին, կրկին ճանապարհորդել եւ չվախենալ անվտանգության ու առողջության համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում